Ամերիկյան Վեսթ–Սենթ–Փոլ քաղաքի բնակչուհին փրկել է ամուսնուն սրտի կանգից և ծննդաբերել է, երբ ամուսինը դուրս է եկել կոմայից։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։

Էշլի Գյոթեն հղիության 39-րդ շաբաթում էր գտնվում, երբ նրան արթնացրել է շնչահեղձ լինող ամուսինը։ Կինը զանգահարել է 911 ծառայություն և նկարագրել է իրավիճակը։ Հետևելով դիսպետչերի ցուցումներին, նա ամուսնուն արհեստական շնչառություն է տվել և սրտի մերսում է արել, մինչև շտապօգնությունը տեղ կհասներ։
![]()
Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել և արհեստական կոմայի մեջ են մտցրել, որպեսզի նվազեցնեն ուղեղի վնասվելու ռիսկը։ Կինը հասցրել է խոստանալ նրան, որ չի ծննդաբերի, մինչև ամուսինը կոմայից դուրս չգա։ Ամուսինը գիտակցության է եկել ծննդաբերությունից մի քանի ժամ առաջ։ Նա բջջային հեռախոսով կարողացել է հետևել ծննդաբերության ընթացքին՝ քենիի շնորհիվ, որը հեռարձակում էր այն Facetime-ով։
![]()












































