Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը Ուելսի անչափահաս ուսանողներին 1 դոլարով վաճառել է «Հեծանվային մարզասարք» պատմվածքի էկրանավորման իրավունքը՝ տեղեկացնում է Mashable-ը։
Անչափահասները մտադիր են ոչ կոմերցիոն ֆիլմ նկարահանել, սակայն մտադիր չեն ներկայացնել այն որևէ փառատոնում։ Նրանց ուսուցիչը տեղեկացրել է, որ երեխաները հարցում են ուղարկել գրողի քարտուղարին և 24 ժամ անց ստացել են դրական պատասխան։
Առաջին անգամ չէ, որ Քինգը երիտասարդ ռեժիսորներին թույլ է տալիս էկրանավորել իր ստեղծագործությունները։ Այդ նպատակով նա ստեղծել է ծրագիր, որը ներառում է 30 պատմվածք, որոնց հեղինակային իրավունքը գնահատվել է 1 դոլար։








































