Ռոբերտ դե Նիրոյի Նյու Յորքի ռեստորանի այցելուները տարհանվել են պայթյունի սպառնալիքի պատճառով՝ տեղեկացնում է The Sun-ը։

Տեղեկացվում է, որ դեպքի վայրում գտնվել է կասկածելի իր, հնարավոր է՝ պայթուցիկ սարք։

Երկնաքերում, որտեղ գտվում է դերասանին պատկանող ռեստորանը, տարհանում է իրականացվել ընդամենը 1 օր անց այն բանից հետո, երբ Քլինթոնի, Բարաք Օբամայի, Ջորջ Սորոսի ընտանիքները և CNN-ը՝ Ժողովրդավարական կուսակցությանը աջակցող մարդիկ և կազմակերպություններ, ծանրոց են ստացել, որի մեջ պայթուցիկ սարք է տեղադրված եղել։









































