Այսօր վարչապետի և նրա խորհրդականների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը քննարկել է Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար առաքելության խումբ ուղարկելու հարցը։ Այս մասին Բոլթոնն ասաց լրագրողների հետ հանդիպման ընթացքում.«ԱՄՆ-ը ևս մարդասիրական աջակցություն է ցուցաբերում և այն պետք է քաղաքական հարաբերությունների վրա իր ազդեցությունը չունենա՝ մի կողմից ռեժիմի, մյուս կողմից ահաբեկիչների մասով։ Եվ լայնածավալ մարդասիրական աջակցությունը այստեղ իրականացվում է»։
Երևանում Բոլթոնին վստահեցրել են, որ սա լինելու է մարդասիրական աջակցություն, չի ունենալու ռազմական ուղղվածություն.«Այս պահին ցանկացած երկրի համար սխալ կլինի եթե ռազմական աջակցություն լինի, այս պահին արդեն 7-8 մարտնչող կողմ կա, այլ երկրի համար որպես ռազմական կողմ ներգրավելը սխալ է»։









































