ԱԷՄԳ-ին կարող է մոտ 6 մլն եվրո անհրաժեշտ լինել նախորդ տարվա նոյեմբերին Ժնևում ձեռք բերված համաձայնության իրականացման շրջանակներում` Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգում կազմակերպելու և իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իր ձեռքի տակ եղած փաստաթղթերը:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ անհրաժեշտ գումարը հավաքելու համար ԱԷՄԳ-ին անհրաժեշտ են կամավոր ներդրումներ:
«Իրանի` ժնևյան պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է անցկացնել մի շարք հավելյալ միջոցառումներ` բացի նրանցից, որոնք ներկայումս իրականացնում է Գործակալությունը»,- նշվում է ԱԷՄԳ անդամ երկրներին ուղղված զեկույցում:
Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում:









































