Դեկտեմբերի սկզբին արքայազն Հարին ուղևորվեց Հարավային բևեռ: Գտնվելով արշավախմբում` երիտասարդ միապետը որոշեց մորուք պահել: Սակայն ավելի պահպանողական հայացքների տեր նրա տատիկը` Եղիսաբեթ 2-րդ թագուհին, թոռան` տուն ժամանելուն պես պնդեց, որ նա ազատվի դեմքի «ավելորդ մազածածկույթից», գրում է Spletnik.ru-ն:
Արքայազնն, իհարկե, ենթարկվել է: Այդ մասին վկայում է համացանցում հայտնված լուսանկարը, որում նա առանց մորուքի է:
Լուսանկարն արել է Լոնդոնի սրճարաններից մեկի այցելուն, ով նստած է եղել արքայազնի հարևանությամբ գտնվող սեղանի մոտ: Հիացած աղջիկն անմիջապես «անմահացրել է» Եղիսաբեթ թագուհու կրտսեր թոռանը և լուսանկարը տեղադրել Instagram-ում` գրառելով. «Արքայազն Հարին և նրա թիկնապահը հյութ են խմում»:













































