Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ջոն Բոլթոնի խոսուն ակնարկը Բաքվում. Երևանի համարժեք արձագանքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակում երեկ ժամանեց Հայաստան և հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ: Դա իր կալիբրով աննախադեպ այց է, իսկ ընդհանրապես հազվադեպ են եղել Հայաստան ԱՄՆ այդպիսի մասշտաբի պաշտոնյաների այցերը: Ջոն Բոլթոնը ամերիկյան քաղաքականության առանցքային դեմքերից մեկն է, և դրանով, ըստ էության, ամեն ինչ ասված է:

Նախօրեին նա եղել է Բաքվում և ասել հետաքրքիր բաներ, մասնավորապես՝ ղարաբաղյան թեմատիկայով: Ջոն Բոլթոնը նշել է, որ որևէ նոր առաջարկ չի բերել՝ փաստացի այդպիսով ցրելով Հայաստանում տարածվող այն հոռետեսական խոսակցությունները, որ ԱՄՆ-ն բերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը փորձելու է ներկայացնել Ռուսաստանին,- Կովկաս գալուց առաջ նա Մոսկվայում էր,- և հետո պարտադրվելու է հակամարտ կողմերին:

Մյուս կողմից՝ այս խոսակցությունների ֆոնին ոչ միայն Ջոն Բոլթոնի Բաքվում արած հայտարարությունն էր ուշագրավ, այլ դրանից առաջ նաև Երևանում Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում, որտեղ նա կրկնեց արցախյան հարցում նոր իշխանության առանցքային և կարևոր մոտեցումները՝ չի կարող լինել որևէ թաքուն լուծում, չի կարող լինել որևէ լուծում առանց ժողովրդի գերակշռող մասի հավանության, և ամենակարևորը՝ չի կարող լինել որևէ լուծում, որին համաձայն չէ Արցախի ժողովուրդն ու իշխանությունը: Միաժամանակ, Փաշինյանը կրկնեց, որ դա բանակցությունից հրաժարում չէ, բայց բանակցության դիրքի հստակեցում է:

Ջոն Բոլթոնը Բաքվում հայտարարել է նաև, որ չի եկել ԱՄՆ քաղաքականությունը փոխելու նպատակով, եկել է խնդիրներն ավելի լավ հասկանալու: Խոշոր հաշվով, դիվանագիտական ուղիղ խոսքից այն, այսպես ասած, մեկնելով տողատակերի առումով՝ կարող ենք ստանալ հետևյալ արձանագրումը, որ ԱՄՆ նոր վարչակազմը չունի Կովկասում և մասնավորապես ղարաբաղյան խնդրում հաստատված ստատուս քվոն փոխելու նպատակ: Ի վերջո, ամերիկյան քաղաքականությունն իր էության մեջ եղել է հենց ստատուս քվոյի պահպանումը, այլապես հազիվ թե թիվ մեկ գերտերությունը ունենար այն փոխելու նպատակ և քառորդ դարում անկարող լիներ այդ հարցում հասնել որևէ շոշափելի հաջողության: Ըստ այդմ՝ Ջոն Բոլթոնը Բաքվում դիվանագիտական տողատակում վերահաստատել է ստատուս քվոյի և կայունության առաջնահերթությունն ԱՄՆ-ի համար:

Առաջին հայացքից դա հակասության մեջ է ուղիղ հայտարարությունների հետ, սակայն գործնականում ինչպե՞ս է հնարավոր պատկերացնել, որ որևէ գերտերության պաշտոնյա, հատկապես միջնորդ համանախագահ երկրի, ուղիղ տեքստով հայտարարի այլ բան, քան խաղաղ և արագ կարգավորման անհրաժեշտությունը: Բայց մտածել, որ նրանք դիվանագիտական տողատակում էլ նկատի ունեն նույնը, կնշանակի համարել, որ այդ պաշտոնյաները քաղաքականապես անմեղսունակ են, որովհետև ակնառու է, որ կարգավորման այն մեխանիզմները, որոնց մասին նրանք խոսում են հրապարակավ, ուղիղ տեքստով, չունեն իրատեսականության որևէ հնարավորություն, և դրանք առաջ մղելու գործնական ջանքը հղի է ապակայունացմամբ, ոչ թե խաղաղ կարգավորումով: Մյուս կողմից, սակայն, քաղաքական անմեղսունակությունը կլինի այն, երբ որևէ մեկը համարի, թե գերտերությունները չեն պատկերացնում խնդիրը իրականում և շարունակում են պատրանքների մեջ լինել կարգավորման հեռանկարի առումով:

Ըստ այդմ՝ խնդիրն այն է, թե արդյո՞ք ինչի մեջ է այդ առումով պաշտոնական Երևանը, նոր իշխանությունը՝ նոր իրավիճակում: Եվ այս տեսակետից Նիկոլ Փաշինյանի արցախյան խնդրի առումով արված վերահաստատումները, ըստ էության, բավականին դրական և համարժեք էին որպես քաղաքական ազդակ և տրամադրվածություն Ջոն Բոլթոնի Բաքվում արած հայտարարությունների համատեքստին՝ ստեղծելով Երևանում նրա հետ քննարկումների բավականին լավ հարթակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում