«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդերսոնը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա», տեղեկացրել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:
«Մենք չենք կարող Անդերսոնին ներգրավել այն քանակությամբ հանդիպումների, որքան նա է ցանկանում»,- շոտլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է ակումբի -ի պաշտոնական էջը:
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Յունայթեդ»-ի կազմում հանդես է գալիս 2007թ.-ից: Անդերսոնը թիմի մարզաշապիկով ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման:
Լուսանկարում` Անդերսոնը` «Ֆիորենտինա»-ի մարզաբազայում բուժզննում անցնելիս:








































