Thursday, 02 07 2026
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

Ունիկալ վիճակում ենք, այս բյուջեի ճակատագիրը անորոշ է. Բագրատ Ասատրյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է տնտեսագետ, 1994-98թթ ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը:

-Տնտեսական աճի տեմպի դանդաղելու վերաբերյալ ի՞նչ նկատառումներ ունեք:

-Ցուցանիշները և՛ լավն են ասում, և՛ վատը. տարեսկզբի համեմատ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազման հետ գործ ունենք, վերջին տվյալով՝ 6,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ է գրանցվել: Կա նաև լավը. երբ որ համեմատում ենք անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, անցած տարին ամփոփվեց 5,1 տնտեսական ակտիվության ցուցանիշով, այսինքն՝ այս տարվա ցուցանիշը շատ ավելի լավն է, քան նախորդ: Բովանդակային առումով պետք է մտնենք թվերի մեջ, հասկանանք՝ ինչու է տնտեսական աճի տեմպը դանդաղել:

-Հատկապես հետաքրքրում է արտահանման զուցանիշի նվազումը, էլեկտրաէներգիայի սպառումն է նվազել…

-Նվազում չկա, ունենք աճի ցածր տեմպ. 9 ամսիների ընթացքում կա 0,2 տոկոս աճ:

-Բոլորին հետաքրքրում է, թե ինչու է այդպես, և դա ի՞նչ կապ ունի հեղափոխության հետ:

-Հիմնական պատճառը արդյունաբերության աճի տեմպի նվազումն է. տարեսկզբից առաջին եռամսյակում այս ոլորտում ունեցել ենք 10 և ավելի տոկոս աճ, ի դեպ անցած տարի էլ այս ժամանակահատվածում մոտավորապես 10 տոկոս աճ ենք ունեցել, այս տարվա 9 ամիսների աճի ցուցանիշը ընդամենը 4 տոկոս է: Այստեղ աճի տեմպերի էական նվազում ունենք. գիտենք, որ որոշ տեսանելի պատճառներ կան, որոնք կարելի է նաև դրական բնութագրել: Գիտենք, որ հանքարդյուանբերության ոլորտում նախորդ տարվա համեմատ աճի տեմպերի էական նվազում է արձանագրվել… Կան նաև սպասումներ, որոնք իրականություն չեն դարձել: Կան նախկինից եկած միտումներ. ներմուծման տեմպի աճը արտահանման համեմատ նախորդ տարվանից սկսված միտում է:

-Կա՞ որևէ բան, որ քաղաքական գործընթացներով է պայմանավորված:

-Իհարկե կա: Եղավ և անցավ, մի մասը չեզոքացավ, օրինակ՝ ֆինանսական շուկայում բանկերից միջոցների արտահոսքը՝ մասնավորապես ավանդների արտահոսքը, արտաքին ռեզերվների կրճատումը՝ մոտավորապես 5-10 տոկոս նվազում ենք ունեցել: Բայց բանկային համակարգն ամբողջությամբ մարսեց այդ երևույթը, և տարեսկզբից մենք բանկային համակարգում ունենք ավելի մեծ աճ, քան նախորդ տարիներին, մասնավորապես դրական եմ համարում վարկավորման ծավալների աճը. 8 ամսվա ընթացքում ունենք վարկավորման ծավալների շուրջ 10 տոկոս աճ:

Եթե տոկոսադրույքները ցածր լինեին, պատկերացնո՞ւմ եք ինչքան աճ կլիներ:

-Տոկոսներն էլ են նվազում, իհարկե մի օրում իդեալական համակարգ չենք ունենա, բայց այս միտումը կա:

-Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ է ճիշտ քաղաքական այս փուլում բյուջեի նախագծով դատել տնտեսական սպասելիքների մասին:

-Դժվարանում եմ պատասխանել, նախ՝ չեմ էլ հասկանում, թե այս բյուջեի հետ ինչ է տեղի ունենալու: Ունիկալ իրավիճակում ենք. տնտեսական կարևոր հարցերը երրորդական պլան են մղվել, այս բյուջեի ճակատագիրն անորոշ է: Մենք հասկանում ենք, որ խորհրդարան չենք ունենալու, ֆորմալ գործելու է, բայց խորհրդարան չէ, այստեղ անձինք են, որոնք ապագա չունեն, և նրանք պետք է վճիռներ կայացնեն՝ այդ թվում նաև բյուջեի վերաբերյալ և փոխանցեն մյուս խորհրդարանին և կառավարությանը, ի՞նչ մոտիվացիա ունեն լուրջ քննարկումներ ունենալու համար: Ընդ որում՝ լուրջ քննարկման կարողություն այս խորհրդարանի մեծամասնությունը չունի: Կառավարությունը ծրագիր է հաստատել, որը համարժեք չէ հասարակության սպասումներին ու անգամ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի հարցադրումներին: Այս կոնֆլիկտը ինչպես է լուծվելու, ես չեմ պատկերացնում:

-Ընտրությունները կլուծեն այդ կոնֆլիկտը:

-Ընտրությունները դեկտեմբերին կլինեն, արդյունքն էլ տեսանելի է, որն այնքան էլ գոհացուցիչ չի լինելու:

-Ասում են, որ եթե նոր ԸՕ-ով ընտրություններն անցկացվեն, կարելի է խուսափել ոչ գոհացուցիչ արդյունքից:

-Շատ դժվար է լինելու խուսափել, որովհետև օբյեկտիվ պատճառներ կան՝ մենք չունենք ներքաղաքական դաշտ, ունենք ավերակներ, նախկին իշխանությունն ուղղակի քանդեց ներքաղաքական զարգացումները: Պետք է կառուցենք ավերակների վրա: Մենք ունենալու ենք ժամանակավոր խորհրդարան, մոտեցումներն այլ պետք է լինեն: Այստեղ, այո, պատասխասատվությունն ընկնում է հեղափոխությունն իրականացնող ուժի վրա, պետք է գնան կոմպրոմիսների հասարակության այն հատվածների հետ, որոնք ունեն առողջ ձգտումներ: Մենք այսօր քաղաքական իշխանության մեջ ունենք փոքր հատված, որն ակտիվ է և ձգտումներ ունի՝ ի դեմս իշխող ուժի, ունենք կցորդներ՝ գործարարներ, և ունենք զգալի հատված, որ իրենց գողոնը թաքցնելու համար են այնտեղ, և կիսաստորաքարշ քծնվողներ. սրանք պառլամենտարիզի հերն անիծողներն են և երկրի հիմքերը քանդող: Պետք է ընտրությունը կատարվի, պետք է իշխանության մեջ ներառվեն մասնագետներ՝ անկախ քաղաքական հայացքներից կամ անգամ հաշվի առնելով քաղաքական հայացքները, որպեսզի բազմակարծություն լինի:

Մենք դեռ բարդ շրջան ենք ապրում, և հոռետես կամ իրատես մասնագետներն ասում են, որ մեզ դժվար տարի է սպասվում:

-Վատը անցյալում է, դժվարություններն առջևում: Մեզ սպասվում են մի քանի դժվար տարիներ: Մենք ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ տարբեր ոլորտներում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում