Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարի մոտ բախում է տեղի ունեցել քրիստոնյա մի խումբ հոգևորականների և ոստիկանների միջև՝ տեղեկացնում է gazeta.ru-ն։
Քաղաքի իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ բախումի պատճառն այն է, որ ուղղափառ հոգևորականները Իսրայելի հնությունների վարչության ներկայացուցիչներին, որոնք պետք է վերանորոգման աշխատանքներ կատարեին, թույլ չեն տվել մուտք գործել տաճարի իրենց հատված։
«Քանի որ նրանք չեն ենթարկվել մեր հրահանգին, հրաման է եղել նրանց տարհանել։ Նրանցից մեկին ոստիկանները ստիպված են եղել ձերբակալել․ նա կոպտորեն խախտել է հասարակական կարգը»,- ասել է ոստիկաններից մեկը։











































