Շվեյցարիան, որը դարձել է ԵԱՀԿ նախագահող երկիր, հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Վրաստանում ԵԱՀԿ առաքելության վերականգնման ուղղությամբ՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«ԵԱՀԿ շվեյցարական նախագահությունը պատրաստ է վերսկսել քննարկումները Վրաստանում ԵԱՀԿ առաքելության ներկայության շուրջ՝ պայմանով, որ շահագրգիռ կողմերը ճկունություն և ստեղծագործ մոտեցում կցուցաբերեն ԵԱՀԿ առաքելության ինստիտուցիոնալ կառուցվածքի հանդեպ»,- հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերը Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին:
ԵԱՀԿ-ն իր առաքելությունը Վրաստանում փակել է 2009թ. հունիսին, երբ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո կազմակերպությունը չկարողացավ հասնել կոնսենսուսի առաքելության մանդատը երկարաձգելու հարցով:
Խոսելով Հարավային Կովկասում հակամարտությունների մասին՝ Շվեյցարիայի արտգործնախարարը հայտարարել է, որ առաջընթացի հնարավոր չէ հասնել մեկ գիշերվա ընթացքում, և հակամարտությունների կարգավորումը հնարավոր չի լինի, եթե կողմերը պատրաստակամություն չցուցաբերեն:











































