«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ռիգա` մասնակցելու Լատվիայի մայրաքաղաքի՝ եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակման արարողությանը:
Քաղաքապետարանի տարածած այս պաշտոնական լրատվությունը թերևս չկարևորվեր, եթե չլիներ քաղաքապետարանի կայքում ավելի վաղ տեղադրված գնման մրցույթի հրավերը:
Բանն այն է, որ այս այցի մասնակիցների համար ավիատոմսեր գնելու նպատակով քաղաքապետարանը հունվարի 10-ին ավիատոմսերի գնման մրցույթ էր հայտարարել:
Մրցույթի հայտարարությունից պարզ է դառնում, որ պատվիրակության 5 անդամներից միայն մեկը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն է ճանապարհոդելու «բիզնես» կարգի տոմսով, իսկ մնացած 4 ավիատոմսերը էկոնոմ կարգի են:
Ի դեպ, հայտարարության մեջ՝ որպես պարտադիր պայման է նշվում այն, որ ուղևորությունն անցնի Մոսկվայով, այսինքն` Երևան-Մոսկվա-Ռիգա-Մոսկվա-Երևան երթուղով:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































