Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից ԸՕ-ի տապալմանը, նշեց. «Հարգելի ՀՀԿ-ականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում. այդ հին Ընտրական օրենսգիրքը պահելով՝ դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում»:
Նրա խոսքով՝ իրենք ուզում են Ընտրական օրենսգիրքը փոխել, որպեսզի ընտրական պրոցեսը հնարավորինս քաղաքական բանավեճի մեջ դրվի. «Եթե այդ ռևանշիստական տրամադրությունները պահեք, դուք 0 ձայն եք ստանալու: Գոնե ընդդիմություն մնալու ձեր շանսը պահպանեք: Հին Ընտրական օրենսգրքով դուք ընդհանրապես չեք անցնելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:





































