Aravot.am-ի փոխանցմամբ՝ Սյունիքի նախկին փոխմարզպետ Արա Դոլունցն իր փոխմարզպետի պաշտոնից ազատվելու հանգամանքով է բացատրում Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամությունից ազատվելը:
«Որովհետև ես արդեն նախկին փոխմարզպետ եմ»,- համալսարանից հեռանալու պատճառը Aravot.am-ին այսպես է բացատրել Արա Դոլունցն ու շնորհակալություն ասելով հարցի համար՝ անջատեց հեռախոսը: Գորիսեցիները համալսարանի կառավարման խորհրդից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հեռանալու հետ են կապում նաև նրա երբեմնի տեղակալ Արա Դոլունցի և հորեղբորորդու` «Որոտանի» ՀԷԿ-երի կասկադի տնօրեն Սասուն Խաչատրյանի` խորհրդի անդամությունից ազատվելը:
Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեքն էլ հեռացել են կառավարության որոշմամբ. «Կառավարության որոշմամբ են նշանակվել, փոփոխությունն էլ կառավարության ` դեկտեմբերի 26-ի որոշմամբ է եղել: Երևի փոփոխությունը կապված է ՀԷԿ-երի համակարգի մասնավորեցման և Արա Դոլունցի` փոխմարզպետի աշխատանքից հեռանալու հետ»:
Մանրամասները՝ aravot.am-ում









































