Սինգապուրից դիզայներ Քևին Չիամը կույրերի համար խոհանոցային պարագաներ է ստեղծել: Այժմ նրանք կկարողանան ինքնուրույն պատրաստել՝ իրենց հայտնի իրերում փոքրիկ փոփոխությունների շնորհիվ, գրում է The Sun-ը:
Այսպես, երիտասարդը դանակ է ստեղծել, որով հնարավոր չէ վնասել ձեռքերը հատուկ փականների օգնությամբ, հատուկ հարմարանք, որից սպասքը չի ընկնի և կտրվածքներով տախտակ, որից ուտելիքը չի թափվի:
Բացի այդ, երիտասարդը գդալ է ստեղծել, որը կարող է վերահսկել բաժակում լցվող հեղուկի մակարդակը, կափարիչ-ափսե և այլ իրեր, որոնք կդյուրացնեն կույրերի կյանքը:









































