Այֆոնների օգտատերերը բողոքում էին ոչ բնական սելֆիներից, որտեղ իրենց դեմքերը չափազանց գեղեցիկ էին ստացվում։
Apple-ը հայտարարել է, որ նոր iPhone-ներից կհեռացնի կնճիռների հարթեցման գործառույթը։ Այն կանջատվի iOS 12 նոր տարբերակում,– հաղորդում է The Verge պարբերականը։
Արտադրողը հայտարարել է, որ տեսախցիկի ալգորիթմերը լուսանկարները սխալմամբ երկար պահելով են արել, ինչի հաշվին օգտատերերի դիմագծերը հարթվում էին։ Խնդիրը վերաբերում էր iPhone XS, XS Max и XR տեսախցիկներին։ Խնդիրը կվերացվի iOS 12.1–ում։
Նման գործառույթը կարող էր պատահաբար չհայտնվել, կարծում են փորձագետները։ Դեմքի մաշկի հարթեցման հնարավորությունը (այսպես կոչված բյութիֆիկատորը) հասանելի է շատ Android-սմարթֆոններում, քանի որ այս գործառույթը պահանջված է ասիական շուկայում։









































