Ազգաբնակչությունը զարմացած և դժգոհ է սպառած գազի դիմաց իրենցից գանձվող վարձավճարների չափից: Մայրաքաղաքի փոստային բաժանմունքներից մեկում «Առաջին լրատվական»-ի հարցումը ցույց տվեց, որ նրանցից շատերը վճարումները կատարում են իրենց վերջին խնայողություններից:
Քաղաքացիներից շատերը չգիտեն՝ ինչպես պետք է լուծեն ձմռան ամիսներին սեփական բնակարանները գազով ջեռուցելու բարդ խնդիրը: Հարցվածներից ոմանք էլ նշեցին, որ գերադասում են տաքանալ էլեկտրաէներգիայով սնուցվող սարքերով:
Հիշեցնենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, 2013-ի հունիսի 7-ին, քննարկելով «ՀայՌուսգազարդի» մայիսի 14-ի դիմումը՝ վերանայել վեջնական սպառողների համար գազի սակագինը, որոշել էր բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացնել 18%-ով` մինչև 156 դրամ, իսկ խոշոր գազասպառողների համար 14%-ով
Մանրամասները՝ տեսանյութում:








































