Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ 27 պատգամավորների ստորագրություն: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասաց Նաիրա Զոհրաբյանը և տեղեկացրեց, որ նախաձեռնությանը միացել են նախատեսվածից շատ թվով պատգամավորներ:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԲՀԿ-ից երեկ բացակայում էր չորս պատգամավոր՝ Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանը, Վարդան Ղուկասյանը եւ Նապոլեոն Ազիզյանը, Զոհրաբյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր, եթե լիներ մեկ ձայնի խնդիր՝ նա կգար եւ կքվեարկեր, Վարդան Ղուկասյանը Գյումրիում էր, Հրանտ Մադաթյանը՝ Ղրիմում, իսկ Ազիզյանն առողջական խնդիրներ ուներ»,- ասաց նա:









































