Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը հայտնել է, որ Twitter-ն արգելափակել է իր օգտահաշիվը`կասկածելով, որ այն կոտրել են:
«Twitter-ը կարծել է, որ իմ օգտահաշիվը կոտրել են և արգելափակել է այն, հա-հա»,-գրել է Մասքը:
Վերջին ամիսներին սոցկայքում Մասքի ակտիվությունը սկսել է ավելի շատ ուշադրություն գրավել: Միլիարդատերն ակտիվորեն շփվում է երկրպագուների հետ և գրավում երիտասարդ լսարանին:
Twitter-ում մի շարք ակտիվությունների թվում միլիարդատերը խոստովանել է նաև, որ սիրում է անիմեն: Հավանաբար, այսպիսի անսպասելի խոստովանությունն է պատճառը, որը սոցկայքը սառեցրել է օգտահաշիվը:







































