«Ես կարող եմ պնդել, հավաստիացնել, որ որևէ ոլորտում, որևէ շուկայում մուտքի խոչընդոտներ չկան։ Կարևոր է, որ ցանկացած տնտեսվարող հեշտությամբ կարողանա մուտք գործել ցանկացած ապրանքային շուկա և ցանկության դեպքում հեշտությամբ դուրս գալ այդ շուկայից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է հավաստիացնել, որ Հայաստանում այլևս մենաշնորհներ չկան։
Շաբոյանը նշեց, որ այսօր էլ տարբեր ոլորտներում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ դեռ կան, որի համար օբյեկտիվ պատճառներ կան ու իրենք չեն կարող պայքարել այդ խոշոր ընկերությունների դեմ, քանի որ իրենց ֆունկցիան չարաշահումների դեմ պայքարելն է։
Մեր ճշտող հարցին՝ կարող է հավաստիացնել՝ շաքարավազի, ձեթի, կարագի, ցիտրուսային մրգերի ներկրման ոլորտները դեռ մենաշնորհայի՞ն են, Շաբոյանը պատասխանեց. «Այսօր էլ այդ ոլորտներում կան խոշոր ընկերություններ, բայց դրան զուգահեռ կան բազմաթիվ փոքր, միջին ընկերություններ, որոնք հաջողությամբ գործունեություն են իրականացնում։ Ցանկացած տնտեսվարող, ով նպատակահարմար է գտնում այդ ոլորտում զբաղվել բիզնեսով, ապա հեշտությամբ կարող է դա իրականացնել»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։









































