ԱՄՆ Նյու Փալթսի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեխայի նվնվոցն ամենաանտանելի ձայնն է մեծահասակ մարդու համար: Նման եզրակացության մասնագետները եկել են՝ անցկացնելով մի շարք հետազոտություններ: Սակայն ինչպես նշում է Time ամսագիրը, դա ապացուցելու համար առանձնահատուկ հետազոտություններ էլ պետք չեն:
Գիտնականները որոշել են ստուգել մեծահասակների աշխատունակությունը, երբ նրանց շեղում են գործից տարբեր ձայների միջոցով: Մի խումբ կամավորների սկզբից խնդրել են մաթեմատիկական խնդիր լուծել լռության մեջ, ապա լսելով տարբեր խոսակցություններ, երեխաների քչփչոց, երեխայի նվնվոց և մեքենայի աշխատանքի ձայն:
Երեխայի նվնվոցն ամենաշատն է շեղել մարդուն խնդիրները լուծելիս: «Լսելով նվնվոցը՝ դուք ավելի քիչ աշխատանք եք անում և վատ աշխատում: Անկախ նրանից՝ տղամարդ եք դուք, թե կին, բոլորը հավասարապես շեղվում են»,- նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Նյու Փալթսի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ռազմարի Սոկոլ Չանը: Նշվում է, որ մյուս ձայները չեն խանգարել լուծելու մաթեմատիկական խնդիրները:










































