2013 թվականին Skype տեսակապի ծառայության միջազգային թրաֆիքը կտրուկ աճել է: Այժմ Skype-ին է բաժին ընկնում երկրների միջև կատարվող բոլոր զանգերի մոտ 40 տոկոսը: Այս մասին հայտնում է Vedomosti-ն:
Անցած տարի Skype-ի օգտատերերի միջև միջազգային զրույցների ընդհանուր տևողությունն աճել է 36 տոկոսով՝ հասնելով 214 մլրդ րոպեի: Նման տվյալներ է հրապարակել TeleGeography վերլուծական ընկերությունը: Վերլուծաբանները կարծում են, որ Skype-ն աստիճանաբար շուկայից դուրս է մղում կապի այլընտրանքային միջոցները:
Facebook սոցցանցից ամսական օգտվում է մոտ 1.2 մլն մարդ, իսկ հեռախոսակապից՝ ավելի քան 8 մլրդ բաժանորդ:








































