Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

Հեղափոխությունը հաղթեց, էյֆորիան նահանջեց

Հանրապետության մի շարք մարզերում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 94.222 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.28 տոկոսը:

Ցուցանիշն ընդհանուր առմամբ նորմալ է տեղական ընտրությունների համար, ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային չափանիշներով։ Մյուս կողմից՝ մասնակցության այս թիվը հիմնականում ձևավորվել է գյուղական բնակավայրերի քվեարկությունների արդյունքներով, որոնցում հասարակությունն ավելի կոնսոլիդացված է մասնակցում գործընթացին. քաղաքներում՝ Հրազդանում, Վաղարշապատում, Արմավիրում, մասնակցությունը եղել է 40%-ից պակաս։

Մասնակցության այս մակարդակը բավարար է, որպեսզի ընտրությունները քաղաքական հարթության վրա ճանաչվեն լեգիտիմ՝ մանավանդ որ երեկ բոլոր համայնքներում գործընթացը եղել է ներդաշնակ ԸՕ-ին, այլ խոսքով՝ կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունը հերթական հաղթանակն է արձանագրել։

Այլ խնդիր է, որ մասնակցության մակարդակը հուշում է, որ գրեթե նահանջել են էյֆորիկ տրամադրությունները, ինչը նույնպես դրական է, որովհետև հասարակության ընտրությունն ավելի ռացիոնալ ու գիտակցված է դառնում։ Դրա մասին է խոսում այն փաստը, որ ՔՊ-ն արձանագրել է նաև պարտություններ, մասնավորապես՝ Կապանում, Դարալիկում։ Դրական է այն հանգամանքը, որ քարոզարշավն ընթացել է հիմնականում տեղական օրակարգերի շուրջ՝ անկախ դրանց որակից ու համարժեքությունից։

Երեկվա ընտրությունների քաղաքական խճանկարը պակաս հուսադրող է. ընտրություններին մասնակցել են թեկնածուներ հիմնականում ՔՊ-ից, որը վկայում է քաղաքական համակարգում տիրող վակուումի մասին։ Այս հանգամանքն անշուշտ ազդելու է ՏԻՄ մարմինների որակի ու գործունեության արդյունավետության վրա։

Միով բանիվ՝ մեխանիկական կլինի երեկվա ընտրությունների հենքով դատողություններ անել խորհրդարանական առաջիկա ընտրությունների մասին, որոնցում գործելու են միանգամայն այլ խաղի կանոններ՝ բովանդակության և մրցակցության առումով։

Երեկ դասական առումով մրցակցային են եղել միայն Կապանի ընտրությունները, որտեղ կառավարող կուսակցության քաղաքական օրակարգը բախվել է Քաջարանի կոմբինատի հետ ասոցացվող շրջանակի տեղական հետաքրքրությունների հետ։ Ու ընդ որում՝ ակնհայտ է, որ նույնիսկ կառավարող կուսակցությունն ադեկվատ պատկերացում չունի տեղերում առկա խնդիրների մասին, հակառակ պարագայում գոնե Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Կապանի հանրահավաքին պետք է նպաստեր ՔՊ թեկնածուի հաղթանակին։

Սակայն ամենակարևորն այն է, որ Հայաստանում վերականգնվում է օրինական ընտրությունների մոդելը, ու գործընթացը դադարում է կանխատեսելի լինելուց։ Սա, իր հերթին, ենթադրում է տեղական մակարդակով լիդերների ինստիտուտի կայացում, նոր գաղափարների գեներացիա։ Օրինակ՝ Հրազդանի ընտրությունների պարտված թեկնածու Լևոն Ստեփանյանի քաղաքական բենեֆիսը միանշանակ հաջողված կարելի է համարել, որովհետև երիտասարդ այս գործարարը հանդես էր գալիս գաղափարներով, որոնք թեև լոկալ նշանակություն ունեին, սակայն ուշագրավ կարող են լինել անգամ համապետական ընտրությունների ժամանակ։

Քաղաքականությունն ու ընտրությունները վերադարձել են Հայաստան, ու դա հեղափոխության հիմնական ձեռքբերումն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում