Չելյաբինսկի 26-ամյա բնակիչ Թիմուր Ֆաթքուլինը լրագրողներին պատմել է, որ շատ է շփոթվել իր հաշվին տեսնելով 9 999 999 999 999 ռուբլի 99 կոպեկ` հաղորդում է vesti.ru-ն:
«Դա իհարկե ժպիտ առաջացրեց: Հասկանալի էր, որ գումարն ինձ չի պատկանում, և այն կվերցնեն: Սակայն հետաքրքրության համար ես փորձեցի փոխանցել այդ գումարի մի մասը: Պարզվեց՝ հաշիվն ագելափակված է»,- ասել է երիտասարդը:
Նրա խոսքերով` ինքը զանգահարել է բանկ` իրավիճակը պարզելու համար, սակայն աշխատակցուհին ոչինչ չի իմացել համակարգի խափանման մասին, և լսելով գումարի չափը` սկսել է կակազել: Ավելի ուշ հաստատվել է, որ տեղի է ունեցել համակարգի խափանում:










































