Գագաուզիայի Ինքնավարության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է Մոլդովայի կազմից դուրս գալու վերաբերյալ փետրվարի 2-ին նշանակված հանրաքվեի անցկացմանը պատրաստ լինելու մասին:
Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Վալենտինա Լիսնիկը:
Նրա խոսքերով՝ հանրաքվեի օրը Գագաուզիայում 62 ընտրատարածքներ կբացվեն: Օրենսդրական հանրաքվեի հետ զուգահեռաբար կոնսուլտատիվ հարցում կանցկացվի, որի ժամանակ բնակիչներին կխնդրեն պատասխանել՝ արդյոք նրանք համաձա՞յն են ԵՄ-ին ինտեգրվելու Մոլդովայի իշխանությունների վարած քաղաքականությանը, թե՞ կողմ են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Մաքսային միություն ստեղծելուն:
Մոլդովայի ղեկավարությունը դեմ է հանրաքվեի անցկացմանը, երկրի գլխավոր դատախազությունը դրա կազմակերպիչների դեմ քրեական գործ է հարուցել, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:








































