Ֆրանսիացի դերասան Ժյուլի Գայեն Closer-ից պահանջում է 54 հազար եվրո: Հիշեցնենք, որ ամսագիրը հրապարակել էր նյութեր, որոնք վկայում են նրա և նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրային կապի մասին` հաղորդում է The Independent-ը:
Հաղորդվում է, որ Closer ամսագրի ղեկավարությունը ստացել է համապատասխան դատական ծանուցագիր:
Կինը 50 հազար եվրո պահանջում է որպես բարոյական վնասի փոխհատուցում, իսկ 4000 եվրո` դատական ծախսերի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսուա Օլանդը ևս մտադիր է դատական հայց ներկայացնել ամսագրի դեմ:










































