Բնապահպանները ստիպված կլինեն քնեցնել Նոր Զելանդիայի ծանծաղուտում հայտնված 8 կետերին՝ գրինդներին, որոնք արդեն 2 օր նետվում են Գոլդեն-Բեյ, չնայած կամավորների՝ նրանց բաց ծով վերադարձնելու ջանքերին:
«Կետերն այսօր վատ վիճակում են, ու անգամ եթե նրանց ծով վերադարձնենք, ապա ամենայն հավանականությամբ նրանք դարձյալ կվերադառնան ծանծաղուտ: Բացի այդ, այսօր ուժեղ քամի է սպասվում, ինչի հետևանքով դժվար կլինի կենդանիներին ծով վերադարձնելը»,- հայտարարել է Գոլդեն Բեյի բնության պահպանության ներկայացուցիչ Ջոն Մասոնը, ում խոսքերը մեջբերում է New Zealand Herald պարբերականը:
Մասոնի խոսքով՝ արվել է հնարավոր ամեն ինչ, որ օգնեն կետերին, սակայն հարկավոր է, որ նրանք ինքները լողան դեպի ծով:
Նա համարում է, որ մարդասիրական կլինի կետերի տառապանքներին վերջ տալը:










































