Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադը հայտարարել է, որ Թեհրանը չի մասնակցի Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովին, եթե առաջադրվեն մասնակցության նախապայմաններ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Իրանը չի մասնակցի, եթե առաջադրվեն մասնակցության նախապայմաններ: Մենք, ելնելով մեր արժանապատվությունից և մեր երկրի պատվից, չենք ընդունի մեր մասնակցության որևէ նախապայման»,- ասել է արտգործնախարարը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ համաժողովը տեղի կունենա մի քանի փուլով:








































