Միջազգային տիեզերակայանի ուղեծրի ուղղման աշխատանքները տեղափոխվել են հունվարի 18-ին՝ հայտնում է ITAR-TASS-ը: Այս մասին գործակալությանը հայտնել է հրթիռատիեզերական ոլորտում աղբյուրը:
«Իրականացվելիք շտկումը կստեղծեր պայմաններ, որ տիեզերական աղբի օբյեկտներից մեկը հետ վտանգավոր չափերով մոտենար, այդ իսկ պատճառով մանևրը կարող է սպասել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նշենք, ոչ Թռիչքների ղեկավարման կենտրոնը պետք է Միջազգային տիեզերակայանի կազմում գտնվող բեռնատար «Պրոգրես» նավով իրականացներ Միջազգային տիեզերակայանի ուղեծրի ուղղում:
Մանևրը պահանջում է հաջորդ տիեզերական բեռնատարի ծայրակցման օպտիմալ պայմանների ստեղծում, որը մեկնարկում է Բայկոնուրի միջազգային տիեզերակայանից՝ փետրվարի 5-ին:











































