Հինգշաբթի իսրայելցի զինվորականները 5 հրթիռ են որսացել, որոնք արձակել են պաղեստինցի գրոհայինները, և ի պատասխան՝ հարձակում են գործել մի քանի թիրախների վրա Գազայի հատվածում:
Agence France-Presse գործակալության փոխանցմամբ՝ ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 5 պաղեստինցի՝ կին և չորս երեխա: Իսրայելական կողմից տուժածներ չկան:
Պաղեստինյան հրթիռները որսալու համար իսրայելցի զինվորականները գործի են դրել «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը, որն ակտիվանում է խիտ բնակեցված շրջանների վտանգի դեպքում: Գազայի հատվածում հարձակման ենթարկված թիրախների թվում են հրթիռի արձակման սարք, զենքի պահեստ և զենքի արհեստանոց:









































