ԵՊԲՀ-ում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումից հետո նախարարը պատասխանեց վերջին օրերին բանակում գրանցված դեպքերի վերաբերյալ լրագրողների հարցերին: Անդրադառնալով Հայկ Հովհաննեսի Մակարյանի մահվան դեպքին՝ նա ասաց, որ մահը, նախնական տվյալներով, արագ աճած մենինգիտի հետևանք է, դիահերձման արդյունքում պարզ կլինի մահվան պատճառը: «Ես շատ ցավում եմ դեպքի համար և կիսում եմ դժբախտության պահերը»,- ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանը խոսեց նաև հունվարի 13-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ և մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանի առողջական վիճակից՝ նշելով, որ զինվորի վիճակը դեպի բարելավում է գնում, դեպքի առթիվ արդեն կան նախնական ձերբակալվածներ:
Մանրամասները դիտե՛ք տեսանյութում:







































