Հարավային Կորեայում ակտիվիստները անցկացրել են «լուսավորչական» ակցիա: Նրանք Հյուսիսային Կորեայի ուղղությամբ բաց են թողել մի քանի փուչիկներ՝ քարոզչական նյութերով, օրինակ` Wikipedia-ից ներբեռնված հոդվածներով ֆլեշներ: Այս մասին հաղորդում է NTD հեռուստաալիքը:
Մոտ 30 ակտիվիստներ, հավաքվելով սահմանամերձ Պհաջու քաղաքում, 10 մեծ փուչիկներ են արձակել, որոնց ամրացված են եղել 200 հազար թերթիկներ, ԱՄՆ հազարավոր դոլարներ և 500 DVD սկավառակներ, որոնցում արտացոլված է Հարավային Կորեայի կյանքը:
Ակցիայի նպատակը բողոքն է Հյուսիսային Կորեայի՝ արտաքին աշխարհից մեկուսացման դեմ, ինպես նաև այն բանի դեմ, որ իշխանություններն արգելափակում են կորեական ընտանիքների վերամիավորումը:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ նմանատիպ ակցիաները ակնհայտ սադրանք են, և սպառնացել են Հարավային Կորեայի տարածքը ռմբակոծել:










































