Ռուսաստանի և Իրանի միջև նավթի մատակարարումների մասին համաձայնագրի կնքումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ փոխանցում է RBK-ն:
ԱՄՆ-ն ավելի վաղ իր անհանգստությունն էր արտահայտել համաձայնագրի վերաբերյալ ստացված տեղեկությունների առնչությամբ: «Հենց սկսել ենք տեղեկություն ստանալ, Ռուսաստանի և Իրանի միջև պայմանագրի մասին հարցը ամենաբարձր մակարդակով բարձրացվել է պետքարտուղար Ջոն Քերիի կողմից և քննարկվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է Քարնին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ կնքման դեպքում այդ պայմանագիրը կհակասի «5+1» խմբի հետ Իրանի ձեռք բերած համաձայնագրի սկզբունքներին և կարող է հանգեցնել պատժամիջոցների:









































