Ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեն հայտարարել է, որ մտադիր է դատի տալ Closer ամսագրին, որը տեղեկություններ էր հրապարակել նրա և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրային հարաբերությունների վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է RTL ռադիոկայանը:
Ավելի վաղ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ լրագրողները խախտել են իր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, և ինքը մտադիր է դատական հայց ներկայացնել Closer-ի դեմ:
Ավելի ուշ ֆրանսիական ամսագիրը խոստացել էր կայքից հեռացնել նախագահի հավանական սիրավեպի մասին տեղեկատվությունը:









































