Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքոմ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել. վարժեցրած շունը փրկել է կոնֆետից խեղդվող իր 61-ամյա տիրուհուն:
Նոր տարվա նախօրեին Լիվերպուլի բնակչուհի Լեսլի Հեյլվուդը, ում մոտ ժամանակավոր ապրելիս է եղել Նել անունով շունը, ճաշասենյակից հյուրասենյակ գնալու ճանապարհին մի կոնֆետ է դրել բերանը, որը միանգամից կանգ է առել կոկորդում: Նրա ձայներից քնած շունն արթնացել է և միանգամից հասկացել, թե ինչ պետք է անել: Շունը թռել է բազմոցին, թաթերը դրել կնոջ կրծքավանդակին և հրել, ինչի արդյունքում կոնֆետը դուրս է եկել Լեսլիի կոկորդից:
Լեսլիի խոսքերով՝ ինչքան շատ է ինքը դեպքի մասին պատմում, այնքան շատ է զարմանում, թե շունն ինչպես է հասկացել՝ ինչ պետք է անել:
Ճիշտ է, ուրախությանը մի քիչ տխրություն է խառնվել, քանի որ կնոջ փրկիչը վարժեցման նոր փուլ անցնելուց հետո պետք է տեղափոխվի մեկ այլ կնոջ մոտ, ով կույր է:









































