Հունվարի 17-ին ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կնշի ծննդյան 50-ամյակը: Այդ առիթով People-ին տված հարցազրույցում Միշել Օբաման հայտնել է, որ փոփոխության է ենթարկում մարզումների բնույթը:
Այսուհետ նա ավելի շատ կզբաղվի յոգայով՝ նվազեցնելով ֆիզիկական ծանր վարժությունները: Միշել Օբամայի խոսքով՝ վազքն ու յոգան իրեն կօգնեն ճկուն ու հավասարակշռված մնալ, որպեսզի մի օր չընկնի ու կոտրի ոտքը:
ԱՄՆ առաջին տիկինը նշել է, որ մարզվում է՝ մտածելով 70-80 տարեկանում իր ճկունության մասին:









































