Ինչպես տեղեկացրել ենք, մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական առաջին նիստը հետաձգվեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի երկու պաշտպանների՝ դատարան չներկայանալու պատճառով:
Դատավոր Զոյա Զաքինյանը տեղեկացրեց, որ պաշտպանները հեռախոսազանգով տեղեկացրել են, որ մեքենան վթարի է ենթարկվել, և չեն կարող ներկայանալ: Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը կրկին պնդեց, որ իր պաշտպանները ներկա լինեն դատական նիստին: Դատավորը հաջորդ դատական նիստը հայտարարեց հունվարի 29-ին՝ ժամը 14:00-ին:
Հարազատները այդպես էլ չհավատացին, որ վթար է տեղի ունեցել: Սկսվեց վիճաբանություն, հայհոյանքներ տեղացին դատարանի, ինչպես նաև ամբաստանյալի հասցեին՝ պահանջելով արդարադատություն և հարվածելով դատարանի դռներին:








































