Հյուսիսային և Հարավային Ամերիկայում ալկոհոլի պատճառով առաջացած հիվանդություններից տարեկան մահանում է 80 հազար մարդ: Այս մասին են վկայում Առողջապահության համաամերիկյան կազմակերպության տվյալները, որոնք հրապարակվել են Addiction գիտական ամսագրում՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Բժիշկներն ուսումնասիրել են 2007-2009թթ. տվյալներն այնպիսի հիվանդությունների գծով, ինչպիսիք են լյարդի ցիրոզը, հոգեկան ու նյարդային խանգարումները:
Մահացության ամենաբարձր տոկոսը գրանցվել է Սալվադորում, ամենաքիչը՝ Կոլումբիայում:
Մահվան միջին մակարդակ է գրանցվել այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Արգենտինան, Վենեսուելան, Էկվադորը, Կանադան ու ԱՄՆ-ը:
Տղամարդիկ 6 անգամ ավելի հաճախ են մահանում նման հիվանդություններից, քան կանայք: ԱՄՆ-ում և Կանադայում մահացության մակարդակը ավելի բարձր է, քան Հարավային Ամերիկայում ու Կարիբյան ավազանում:









































