Իրանն աջակցում է Սիրիայի՝ «Ժնև-2» միջազգային համաժողովի հաջողությունն ապահովելու ձգտումը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ հանդիպմանը:
«Սիրիական ճգնաժամի կարգավորումը սիրիացիների ձեռքում է, և միայն նրանք կարող են որոշել իրենց երկրի ապագան»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, որը փոխանցվել է «Սուրիյա» հեռուստաալիքին, կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի հարցով «Ժնև-2» համաժողովի նախապատրաստման հարցերը, տարածաշրջանում տիրող վիճակը և երկկողմ համագործակցության հեռանկարները:








































