Ինդոնեզիայի Սումատրա կղզում զոհվել է առնվազն 16 մարդ՝ Սինաբունգ հրաբխի ժայթքման ակտիվացման պատճառով՝ հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Սինաբունգն ակտիվացել է հունվարի 4-ին: Հրաբխային մոխրի ամպը հասել է 5 կմ բարձրության: Նույնքան տարածության վրա են ձգվել լավայի շերտերը:
400-ամյա ընդմիջումից հետո հրաբխային ժայթքումն ակտիվացել էր 2010-ին ու կրկնվել 2013-ին:










































