Wednesday, 15 07 2026
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը

Խայտառակություն, սկանդալներ, նվաստացում․ Արթուր Վանեցյանի ձախողված բենեֆիսը

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում՝ նույնիսկ դժվարանում ենք որակել սոսկ խայտառակություն բառով։ Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականը երեկ զիջել է Ջիբրալթարի, ըստ էության, սիրողական ընտրանուն։

Հայաստանի նորագույն պատմության մեջ դժվար է հիշել նման խայտառակ հանդիպում ու պարտություն, մանավանդ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուներ նոր նախագահ, ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ ու չափազանց մեծ էր հաղթանակ տանելու մոտիվացիան, որը նաև Ազգերի լիգայում հաղթանակ տանելու հնարավորություն էր ընձեռում։ Ուղղակի պարգև կարելի էր համարել Ջիբրալթարի հավաքականին, որի մասնակցությամբ հանդիպումներին ֆուտբոլասերները, որպես կանոն, կանխատեսում են, թե մրցակիցը քանի անգամ կգրավի այս ոչ ֆուտբոլային երկրի հավաքականի դարպասը։

Նույնիսկ Ռուբեն Հայրապետյանի թողած տխուր ժառանգությունը չպետք է խանգարեր մեր ֆեդերացիային, հավաքականին, որովհետև կրկնում ենք՝ մրցակիցը նույնիսկ հոգեբանորեն էր պատրաստ պարտության։

Սակայն Հայաստանի ազգային ընտրանին՝ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ, նվաստացուցիչ պարտություն կրեց, ինչը մեծ հարված էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հեղինակությանը։ Արդյո՞ք նրա ընտրվելը ՀՖՖ նախագաhի պաշտոնում որևէ բան չի փոխել մեր ֆուտբոլում, թե՞ ազգային հավաքականի ֆուտբոլիստները շարունակում են «հավատարիմ» մնալ օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին կամ գերադասեցին, այսպես ասած, «հանձնել» խաղը։ Համենայն դեպս, սրանք վարկածներ են, որոնք երեկ, ամբողջ երեկոյան ակտիվորեն քննարկվում էին սոցիալական ցանցերում։

Մյուս կողմից՝ դա ամենևին չի նվազեցնում Արթուր Վանեցյանի պատասխանատվության չափը․ նա, ըստ էության, այնքան չի վերահսկում իրավիճակը, որ մեր ընտրանին պարտվում է նույնիսկ Ջիբրալթարի հավաքականին։ «Առաջին լրատվական»-ը մի քանի անգամ անդրադարձել է  Վանեցյանի նախագահությանը ՀՖՖ-ում, երբ նա դեռ նույնիսկ չէր ընտրվել ֆեդերացիայի նախագահ ու կարծիք է հայտնել, որ ԱԱԾ տնօրենի ընտրությունն այդ պաշտոնում որևէ կերպ արադարացված չէ։ Մեր մռայլ կանխատեսումները երեկ իրականություն դարձան ու ոչ միայն զուտ մարզական առումով։

ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի նորամուտը նշանավորվեց նրանով, որ երեկ, այպես կոչված, կարմիրբերետավորները բիրտ ուժ կիառեցին մարզադաշտում մեր հավաքականի խաղից դժգոհ ֆուտբոլասերների հանդեպ, որոնք տարբեր իրեր են նետել մարզադաշտ։ Մի կողմից՝ ոստիկանության միջամտությունն այնքան էլ համարժեք չի եղել ու ավելի է թեժացրել կրքերը, մյուս կողմից՝ ֆաների նման վարքագիծը կարող է մարզադաշտի որակազրկման պատճառ դառնալ։

Սակայն երեկվա սկանդալները սրանով չեն ավարտվել։

Հանդիպման սկիզբը ևս առանց միջադեպի չի անցել. Ջիբրալթարի հիմնի փոխարեն հնչել է Լիխտենշտեյնի օրհներգը: «Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան շատ հիասթափված է այն հանգամանքից, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի շրջանակներում այսօր կայացած Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ հնչել է Լիխտեյնշտեյնի ազգային հավաքականի օրհներգը»,-ասված է Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Երևանում Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան ներկայացնող պատվիրակության ղեկավարից այդ սխալմունքի համար, և այդ մասին հայտարարություն է արվել ազգային մարզադաշտում:

Այսպիսի ֆուտբոլային ֆիասկոյից հետո մեծ է գայթակղությունը պահանջել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի, ազգային հավաքականի գլխավոր Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականները։ Մյուս կողմից՝ դա ոչինչ չի տալու, որովհետև նույնիսկ հակական ֆուտբոլի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դարձել է հակաֆուտբոլի իսկական խորհրդանիշ։ Նման հավաքականը ցրել է պետք․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում