Բրիտանական Դևոնի կենդանաբանական այգին հրաժարվել է կերակրել իր այգու կապիկներին բանաններով ու այլ մրգերով: Ինչպես նշված է պաշտոնական հայտարարության մեջ, կենդանիների սննդակարգում փոփոխությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ քաղցր պտուղները համարվել են նրանց համար ոչ համապատասխան սնունդ:
Ինչպես բացատրել են այգում, ավելի վաղ կապիկներին տրվել են բանանների այնպիսի տեսակներ, որոնք աճեցվել են մարդկանց համար: Այդ պտուղները չափազանց քաղցր են և ավելի քիչ սպիտակուց են պարունակում, քան դա անհրաժեշտ է կապիկներին:
Բնության մեջ նրանք ուտում են ավելի կոշտ ու ավելի քիչ վայրի մրգեր:
Ներկայումս դևոնյան կապիկների կերակրացանկը կազմում են կանաչ բանջարեղենները, տերևներն ու բույսերի ցողուններ:








































