Իրաքի Բաղդադ և Բակուբա քաղաքներում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 52 մարդ՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ մահապարտ ահաբեկիչը Բուրհուզ քաղաքում՝ Բակուբայի մոտ, պայթեցրել էր իրեն հուղարկավորության ժամանակ, որի հետևանքով զոհվել է 15 մարդ: Բուրհուզում հիմնականում ապրում են սունիներ:
Իրաքում լարվածության աճը վերջին տարիներին կապված է իսլամական երկու խոշորագույն համայնքների՝ սունիների և շիաների միջև հակամարտության հետ:








































