Պրահայի կենտրոնում տեղադրված սուրբծննդյան եղևնին կդառնա կենդանաբանական այգու կենդանիների կերակուր:
Տարբեր շուկաների չվաճառված եղևնիները ևս կուղարկվեն կենդանիների կեր դառնալու համար:
Կենդանաբանական այգու ղեկավարությունը պահանջում է ներկայացնել ամեն ծառի համար «որակի սերտիֆիկատ», որտեղ նշված կլինի, որ այն մշակված չէ քիմիական լուծույթով ու պիտանի է սննդի համար:
Սուրբծննդյան եղևնիներ են սիրում հատկապես բիզոնները, զուբրերը, եղջերուներն ու փղերը, հայտնում է Radio Praha-ն:









































