Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Չստացվեց պայման դնել Փաշինյանի առաջ. ՀՅԴ առերեսումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչներ, Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին, Սպարտակ Սեյրանյանին և Արսեն Համբարձումյանին, որոնց հետ քննարկվել են ընթացիկ իրավիճակին ու առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր: Հատկանշական է, որ Փաշինյանի հետ հանդիպմանը չկան կուսակցության փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը, խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշարժան է նաև, որ այդ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Փարիզում Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը մասնակցելու առիթով գտնվելու ընթացքում հանդիպել է Դաշնակցության սփյուռքյան ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանի իրավիճակի հետ կապված հարցեր:

Նիկոլ Փաշինյանն այդպիսով բավական թափանցիկ կերպով ակնարկեց, որ ՀՅԴ-ն դիտարկում է այդ կուսակցության լայն շրջանակով, այդպիսով նաև հոկտեմբերի 2-ի առնչությամբ իր վերաբերմունքը հայտնելով կուսակցության դե ֆակտո ղեկավարների հասցեին: Այդ ղեկավարների հանդեպ վերաբերմունքը, ինչպես հայտնի է, շատ վաղուց միարժեք չէ նաև Դաշնակցության սփյուռքյան կառույցներում, որոնք մի քանի փորձեր են արել ղեկավարությունը փոխելու համար, տարբեր տարիներին, սակայն մշտապես բախվել ոչ այնքան ՀՅԴ ներկայիս ղեկավարների, ինչքան Հայաստանի իշխանության դիմադրությանը: Թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը դիմադրում դրան, լիովին հասկանալի է: Դաշնակցության ղեկավարության, և այդ միջոցով քաղաքական դիրքորոշումների սկզբունքային փոփոխությունը կարող էր բերել նրան, որ նախկին իշխանությունը՝ ի դեմս ՀՅԴ-ի, կունենա ոչ թե իշխանության համար ամեն ինչի պատրաստ հարմարվողական մի ուժ, այլ ընդդիմություն, ընդ որում՝ եզակի կամ բացառիկ գաղափարական և կենսունակ: Ի վերջո` նաև այստեղ է խնդիրը, որ նոր Հայաստանում, երբ պահանջվում են արդեն իսկապես քաղաքական որակներ, ՀՅԴ-ն կենսունակ չգտնվեց և գործնականում աչքի ընկավ ոչ թե նոր իրավիճակին համահունչ գործողություններով, այլ դրան տրամագծորեն հակառակ, դառնալով հոկտեմբերի 2-ի արկածախնդրության մասնակիցներից մեկը: Դա գուցե նաև վերջին կաթիլն էր, կամ գուցե ՀՅԴ ղեկավարների վերջին փո՞րձը՝ իրավիճակը կամ կուսակցության լիդերությունը փրկելու հարցում:

Այսինքն՝ ներկայիս զարգացումները ոչ թե առաջացել են հոկտեմբերի 2-ից, այլ կային գուցե վաղուց, և ՀՅԴ-ում էլ նոր իրավիճակը փորձ է արվել աստիճանաբար ծառայեցնել կուսակցության ռեֆորմացիային, և հոկտեմբերի 2-ին կատարված քայլը ՀՅԴ հայաստանյան լիդերների փորձն էր փրկել իրավիճակը կամ ստեղծել մի վիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը կգնար իրենց հետ բանակցելու և այդ ժամանակ նրա սեղանին կդրվեր սփյուռքյան կառույցների հետ հակադրության մեջ իրենց աջակցելու հարցը՝ ինչպես նախկին իշխանության դեպքում: Սակայն այդ վերջին փորձը տապալվեց, և ոչ թե Նիկոլ Փաշինյանի առաջ է դրվում պայման, այլ փաստորեն Փաշինյանն է պայման դնում, կամ պարզապես չի խանգարում սփյուռքյան կառույցներին դնել այդ պայմանը ՀՅԴ լիդերների առաջ և, այսպես ասած, վերադարձնել գաղափարական Դաշնակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում