Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ ջանասիրաբար կաշխատի` էլ ավելի լավ խաղ ցուցադրելու նպատակով:
«Ֆուտբոլիստները տարբեր են և նրանցից յուրաքանչյուրն իր առավելությունն ունի: Պետք չէ համեմատել ինձ Մարիո Գյոտցեի հետ: Ցանկանում եմ ապացուցել բոլորին, որ «Բորուսիա»-ն զուր չէ իմ տրանսֆերի դիմաց այդքան գումար վճարել:
Ջանասիրաբար կաշխատեմ` էլ ավելի լավ խաղ ցուցադրելու, թիմիս օգնելու և երկրպագուներին ուրախացնելու համար»,- Goal. com-ը մեջբերում է Մխիթարյանի խոսքերը:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Մխիթարյանը 15 հանդիպում է անցկացրել, 3 գոլ խփել և գոլային 5 փոխանցում կատարել:








































