Monday, 15 06 2026
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

1991-ին դուք ընտրեցիք անկախությունը, դուք էլ կերեք. ռուսաստանցի քաղաքագետը՝ գազի գնի դեմ պայքարող հայաստանցիներին

«1991-ին ընտրեցիք անկախություն, դուք էլ կերեք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Պետդումայի նախկին պատգամավոր, Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովն՝ անդրադառնալով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ներկայիս գնին, ՀՀ-ում սպառողին հասնող գնին և ընդհանրապես հայ-ռուսական գազային պայմանագրերի վերաբերյալ հայաստանյան հանրության բացասական տրամադրություններին:

Նա նշեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը շատ կարևոր հանգրվան է վերջինիս համար, որի շրջանակում Ռուսաստանն իջեցրեց գազի գինը, սակայն ՌԴ-ն չի կարող վերահսկել ՀՀ կառավարության աշխատանքը, ավելին՝ ՌԴ-ն չի հավակնում ՀՀ կառավարության գործունեության վերահսկողությունն իրականացնել: Նրա գնահատմամբ՝ կառավարության կամքն է գազը մատակարարել սպառողին այն գնով, որով որ ցանկանում է: Բայց, ըստ նրա, իրենց խնդիրն է ապագայում դա զարգացնելը:

«Դուք, ինչպես ասում են, ինքներդ դա ցանկացաք: 1991 թ. որևէ մեկը ձեզ չէր ստիպում անկախության ձգտել: Դուք եք ընտրել այս ճակատագիրը, դուք էլ կերեք»,- նշեց նա: Վերջինս նաև չբացառեց, որ վերջնական տարբերակում սպառողի համար գազի գինը իջնի, բայց՝ ոչ միանգամից: Սերգեյ Մարկովի պարզաբանմամբ՝ դա ՀՀ կառավարության շահերի հարցն է, որոնց ինքն այդքան էլ տեղյակ չէ: «Միգուցե նրանք դրանից որոշակի շահ ունեն: Ինձ համար բարդ է դա պատճառաբանել, միգուցե դա տնտեսապես իսկապես պատճառաբանվում է, միգուցե պարտքեր ունեն և կա որոշում հետո իջեցնել այդ գինը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերը: Երկրորդ համաձայնագրով սահմանվում է ՌԴ-ից մատակարարվող գազի նոր գինը, այնինչ հայ սպառողի համար գազի գինը չի իջել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում