ԱՄՆ Օկլահոմա նահանգում դաշնային դատավորը որոշում է ընդունել միասեռ ամուսնությունների արգելքը հանելու մասին՝ հայտնում է Associated Press-ը:
Դատավորի խոսքով՝ միասեռ ամուսնությունների արգելքը ԱՄՆ Սահմանադրության՝ քաղաքացիների հավասար պաշտպանության մասին դրույթի խախտում է:
Իր վճռում դատավորը հղում է անում միասեռ ամուսնությունների թույլատրման մասին ԱՄՆ գերագույն դատարանի որոշմանը:
Դատավորի որոշումն առաջացրել է նահանգապետ Մերի Ֆելինի, գլխավոր դատախազի և նահանգի մի շարք բարձրաստիճան անձանց քննադատությունը:







































