Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 28-ին պաշտոնական այց կկատարի Իրան՝ գրում է Todays zaman-ը:
Այցի ընթացքում ծրագրված է Էրդողանի հանդիպումը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետն ու Իրանի նախագահը հանդիպելու են առաջին անգամ:
Չնայած սիրիական հարցի շուրջ ունեցած տարբեր հայացքներին՝ երկու կողմերն էլ անհանգստացած են տարածաշրջանում նոր հակամարտությունների ծագման հնարավորությամբ և պատրաստ են համագործակցել նման սպառնալիքների վերացման գործում:









































