Twitter միկրոբլոգների ծառայությունը սկսել է թարմացնել սեփական վեբ-տարբերակը: Ինչպես այսօր հայտնել են սոցցանցի ներկայացուցիչները, կայքի դիզայնը ներկայում կհամապատասխանեցվի Twitter-ի բջջային հավելվածների արտաքին տեսքին:
«Մենք գործարկում ենք twitter.com-ի նոր տարբերակը, որը մշակված է iOS-ի ու Android-ի համար մեր հավելվածները հաշվի առնելով»,- ասվում է Twitter-ի ադմինիստրացիայի հրապարակման մեջ:
Դատելով սքրինշոթին կից գրառումից՝ ռեդիզայնը այնքան էլ արմատական չի լինի:
Կայքում օգտագործվող հիմնական գույնը, ինչպես նախկինում, կապույտն է, իսկ թվիթների ստանդարտ ֆոնը՝ սպիտակը:
Կփոխվեն միայն նավիգացիայի պանելի, ինչպես նաև հաշվիչների գույները, որոնք ցույց են տալիս թվիթների ու բաժանորդների թիվը:
Կթարմացվի նաև օգտատիրոջ նկարների բլոկի տեսքը:
Twitter միկրոբլոգների ծառայությունը գործարկվել է 2006-ին:








































